Իրաքյան ուժերը պատրաստվում են հարձակվել Հիթ քաղաքի վրա

Իրաքյան ուժերը պատրաստվում են հարձակում գործել երկրի արևմտյան հատվածում Սիրիայի սահմանի մերձակայքի Անբար մարզում գտնվող Հիթ քաղաքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախօրեին իրաքյան օդային ուժերը Հիթ քաղաքի շրջակայքում ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 40 անդամների, ոչնչացվել են նաև նրանց զենքերը և տեխնիկան: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ի հարձակման հետևանքով իրաքյան բանակի մոտ 70 զինծառայող են զոհվել: Քաղաքի 90 տոկոսը գտնվում է նրանց վերահսկողության տակ: Ահաբեկիչները գրավել են քաղաքի ոստիկանական բաժանմունքներ, տարբեր տեսակի զենքեր, տանկեր:

Ամերիկյան օդային ուժերը հոկտեմբերի 3-ին հարվածել են Քիրքուք մարզում ԻԼԻՊ-ի ուղղությամբ: Առ Ռաշադ շրջանում 7 ահաբեկիչ են սպանվել, ևս 9-ը վիրավորվել են: Օդային այլ հարվածներն ուղղվել են Թազա շրջանի ուղղությամբ, որտեղ սպանվել են 5 ահաբեկիչ:

Կանադայի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին կքվեարկի Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ կազմակերպության դեմ մկջազգային դաշինքին միանալու համար: Կանադայի կառավարության մամուլի քարտուղար Ջեյսոն Մաքդոնալդը նշել է, որ վարչապետ Ստեֆան Հարբերը միջազգային դաշինքին միանալու վերաբերյալ հարցեր կքննարկի խորհրդարանում, կպարզաբանի հանգամանքները, այնուհետև հոկտեմբերի 6-ին տեղի կունենա քվեարկությունը:

ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն օգոստոսի սկզբից օդային հարվածներ են հասցրել Իրաքի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ իրենց աջակցում են ավելի քան 50 երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում