Ադրբեջանում տեղի է ունեցել 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ադրբեջանի տարածքում՝ Ղազախ քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, հոկտեմբերի 3-ին`տեղական ժամանակով ժամը 13.45-ին, տեղի է ունեցել 3,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրո­նային գոտում կազմել է 5 բալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.31օ և արևելյան երկայնության 45.37օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում