ԶԼՄ-ները ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի հիմնական հավակնորդներին

2014 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալու առավել հավանական հավակնորդներն են ԱՄՆ-ի Անվտանգության ազգային գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, պակիստանցի իրավապատշտպան Մալալա Յուսուֆզայը եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հաղորդել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով նորվեգացի փորձագետներին:

Օսլոյի Խաղաղության հետազոտական ինստիտուտի ղեկավար Քրիստիան Բերգ Հարպվիքենի կանխատեսումներով, որի խոսքը մեջբերում են լրատվամիջոցները, այս երեք թեկնածուներից առաջատարը քահանայապետն Է: Նա նշել Է, որ Հռոմի պապն ուշադրությունը հրավիրում Է աղքատների ճակատագրին, ինչպես նաեւ տնտեսական ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտությանը:

Սնոուդենը, որը հայտնի Է Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների գործունեության մերկացումներով, երկրորդ հորիզոնականն Է զբաղեցնում առավել հավանական հաղթողների թվում: Փորձագետը նշել Է, որ դափնեկիր դառնալու նրա շանսերն նույնքան մեծ չեն, որքան քահանայապետինը, որովհետեւ «շատերը մինչ օրս նրան համարում են դավաճան եւ հանցագործ»:

Հիմնական հավակնորդների ցուցակը եզրափակում Է 17-ամյա պակիստանուհի Յուսուֆզայը, որն իր երկրում պաշտպանում Է կանանց իրավունքները, ինչի պատճառով 2012 թվականին նրա դեմ մահափորձ Է կատարվել:

Ինչպես նշվել Է, այս տարի խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնողների թիվը հասել Է ռեկորդային ցուցանիշի՝ 278 մարդ եւ կազմակերպություն: Նոբելյան կոմիտեն խաղաղության մրցանակի դափնեկրին կհայտարարի հոկտեմբերի 10-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում