Եվրամիությունը Հարեւանության քաղաքականության նոր ծրագրին 15 միլիարդ եվրո կտա

Կազմվել է «Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք»-ի (ENPI) 2014-2020թթ. ծրագիրը, որի բյուջեն կազմում է 15 միլիարդ եվրո: Սա երեք միլիարդով շատ է, քան 2007-2014թթ. ծրագրի բյուջեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ENPI-ի պաշտոնական կայքը, ծրագրի նպատակն է ԵՄ գործընկեր պետությունների հետ համատեղ ստեղծել ընդհանուր արժեքների գոտի, կայունություն, զարգացում, մեծացնել համագործակցությունն ու խորացնել տնտեսական եւ կրոնական ինտեգրացիան:

ENPI-ի 7 տարվա գործունեության արդյունքում ստեղծել է անմիջական շփում եւ երկխոսություն ԵՄ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ` նպատակ հետապնդելով հասնել երկկողմ գործընկերության, որպեսզի ֆինանսավորվող ծրագրերը բերեն այդ երկրներում տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցությանը: Միաժամանակ հրապարակվել է նաեւ ENPI-ի 2007-2014թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ զեկույցը, որտեղ ծրագրի մասնագետները բարձր են գնահատում կատարված աշխատանքն ու մի շարք ոլորտներում արձանագրում աճ եւ ձեռքբերումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում