Ամերիկացիների կեսից ավելին մեծ է համարում ահաբեկչության վտանգը երկրի տարածքում

Ամերիկացիների 50 տոկոսից ավելին մեծ է համարում երկրի տարածքում ահաբեկչական գործողությունների վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Associated Press գործակալության եւ GfK ընկերության կողմից հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 2-ին:

Երկրի 1845 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 32 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիք կա, բայց այնքան էլ մեծ չէ, իսկ 12 տոկոսն այդ վտանգը փոքր Է համարել:

Ընդսմին հարցվածների 36 տոկոսը հայտարարել է, որ ինչ-որ չափով հետեւում է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» եւ ահաբեկչական մյուս խմբավորումների զինյալների դիրքերին ԱՄՆ-ի զինուժերի հարվածների վերաբերյալ նորություններին: Ամերիկացիների 32 տոկոսը հայտարարել է, որ «ուշադիր հետեւում է այդ ռազմական գործողությանը», իսկ հարցման մասնակիցների 30 տոկոսն ասել է, որ «քիչ է հետաքրքրվում այդ թեմայով»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների շուրջ 30 տոկոսն անհրաժեշտ է համարում Սիրիա եւ Իրաք Միացյալ Նահանգների զորքեր մտցնելը ծայրահեղականների դեմ, պայքարելու համար,

Պենտագոնի մասնագետների հաշվումների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն արդեն շուրջ 1 մլրդ դոլար Է ծախսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության վրա: Հունիսի 16-ից, երբ ԱՄՆ-ի օդուժն սկսեց հետախուզական թռիչքներ իրականացնել տարածաշրջանում, գործողության արժեքն օրական կազմում Էր 7,5 մլն դոլար: Ծախսերը օրական մինչեւ 10 մլն դոլար ավելացան օգոստոսի 8-ից, երբ ինքնաթիռներն սկսեցին ավիահարվածներ հասցնել զինյալների դիրքերին:

Գործողության գինը կտրուկ աճեց նաեւ թանկարժեք բարձրտեխնոլոգիական զինամթերքի պատճառով, որն օգտագործում են ամերիկացի օդաչուները: Այսպես, զինյալների դեմ գործողության առաջին գիշերն արձակվել Է «Թոմահավկ» 47 հրթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժե ավելի քան 1 մլն դոլար: Ընդամենը գործողության սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 200 ավիահարված Է հասցրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում