Մոսկվայի դատարանը Լեւոն Հայրապետյանին ազատ է արձակել մեկուսարանից

Մոսկվայի Բասմանյան դատարանը հոկտեմբերի 3-ին հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, որը մեղադրվում է «Բաշնեւթ»-ի գործով, ազատ Է արձակել հետաքննչական մեկուսարանից եւ փոխադրել տնային կալանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այդպիսով, դատարանը բավարարել Է նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու քննիչի միջնորդությունը:

Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի կառույցներին «Բաշնեւթ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռահիմովը գլխավորում Էր երեք տարի:

Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել փողերի հափշտակման եւ լվացման համար: Այդ գործի շրջանակներում դատարանի կողմից կալանվել Է «Բաշնեւթ»-ի բաժնետոմսերի՝ 300 մլն ռուբլի գումարի փաթեթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում