ԵԽԽՎ- վրացական կառավարությանը դիտողություններ է արել

ԵԽԽՎ-ի մոնիթորինգային խմբի կողմից պատրաստված Վրաստանին վերաբերող եզրափակիչ փաստաթղթում նշվում է, որ միջազգային դիտորդների կարծիքով, Վրաստանում նախագահական ընտրությունները լավ են կազմակերպված եղել և անցել են թոփանցիկ ու կառուցողական միջավայրում: Դա ողջունվում է ասամբլեայի կողմից, ինչպես նաև այն փաստը, որ դատական համակարգում ռեֆորմների փաթեթ է իրականացվել:

Դրա հետ մեկտեղ վեհաժողովը մտահոգություն է հայտնում ընդդիամդիր ակտիվիստների վրա ճնշումներ գործադրելու կապակցությամբ.

«Վեհաժողովը անհանգստություն է հայտնում ընդդիմադիր ակտիվիստների, տեղական իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու և իշխանության նախկին ներկայացուցիչներին իրավական հետապնդումների ենթարկելու կապակցությամբ»,- նշվում է փաստաթղթում:

Բացի այդ վեհաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանությւոններին ապահովել ընդդիմության ներկայացուցիչների վրա ճնշումներ չգործադրելը, նախկին պաշտոնյաների նկատմամբ արդար դատավարության իրականացումը:
Փաստաթուղթը պատրաստելու համար մոնիթորինգային խումբը հանդիպումներ է ունեցելԵՄ-ի պաշտոնատար դեմքերի և ԵԽ-ի նախագահի հետ:

Համաձայն փաստաթղթի, մոնիթորինգային խումբը շարունակում է 2008թ-ի պատերազմի ուսումանսիրությունը: Այդ հաշվետվությունը պատրաստվել է ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շենախի կողմից:Այս մասին տեղեկացնում է   Apsny.ge կայքը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում