Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ նոր մոմավառություն կկազմակերպվի

Յոթնօրեքի կապակցությամբ 2012 թվականի հուլիսի 8-ին (կիրակի օրը), ժամը 21:00-ին, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի զոհվելու վայրում’ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն: 

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին մահացել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը: Վերջինս հայկական բանակի սպա էր՝ ռազմական բժիշկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում