Լուկաշենկո. ՄԱԿ-ը ոչինչ չի որոշում, ոչ մի բանի վրա չի ազդում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՄԱԿ-ն աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու ուժ չունի: Գազետա.ռու կայքի փոխանցմամբ, այս մասին նա ասել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ճիշտը նա է, ով ավելի ուժեղ է: ՄԱԿ-ն ընդհանրապես վերածվել է ոչնչի՝ այն բանավեճի ակումբ է, որտեղ հավաքվում են, բայց ոչինչ չեն որոշում, ոչ մի բանի վրա չեն ազդում»,- ասել է Բելառուսի նախագահը՝ խոսելով համաշխարհային քաղաքականության մասին:

Ա.Լուկաշենկոյի կարծիքով, շատ երկրներ խախտում են օրենքները, բայց դրանում մեղադրում են միայն Ռուսաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում