Լևոն Հայրապետյանը տնային կալանքի պայմաններում էլեկտրոնային թևնոց կկրի

Ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է «Բաշնևթի» գործով, տնային կալանքի ընթացքում էլեկտրոնային թևնոց կկրի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Էլեկտրոնային թևնոցների միջոցով քրեակատարողական տեսչության աշխատակիցները կկարողանան վերահսկել տնային կալանքում Լևոն Հայրապետյանի գործողությունները: ՌԴ Պատժի կատարման դաշնային ծառայության ներկայացուցիչ Կրիստինա Բելաուսովան հայտնել է, որ տեսչության աշխատակիցները հայ գործարարին ժամանակ առ ժամանակ նաև կայցելեն:

Մոսկվայի Բասմանյան դատարանը հոկտեմբերի 3-ին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, որը մեղադրվում է «Բաշնեֆթ»-ի գործով, ազատ Է արձակել հետաքննչական մեկուսարանից և փոխադրել տնային կալանքի: Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի կառույցներին «Բաշնեֆթ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռահիմովը գլխավորում էր երեք տարի:

Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել փողերի հափշտակման և լվացման համար: Այդ գործի շրջանակներում դատարանի կողմից կալանվել Է «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի՝ 300 մլն ռուբլի գումարի փաթեթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում