ԵԽԽՎ-ն Ադրբեջանին քննադատող բանաձև է ընդունել
04/10/2014 13:57
Նմանատիպ
ԵԽԽՎ բանաձը, որն ընդունվել է ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կայացած նստաշրջանի ընթացքում, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել երկրի բոլոր քաղաքական բանտարկյալներին: Այդ բանաձևի տեքստը տեղակայված է ԵԽԽՎ-ի կայքում:
Փաստաթղթի 11-րդ կետում նշվում է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքացիական հասարակության և լրագրողների հետապնդումները, չօգտագործեն դատական իշխանությունը քաղաքական նպատակներով , քաղաքական մոտիվներով բոլոր ձերբակալվածներին ազատ արձակեն և հարգանքով մոտենան սեփական աղաքացիւների իրավունքներին», – նշվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում