ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակվել Նինա Խաչիկյանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լոսանջելեսաբնակ 47-ամյա Նինա Խաչիկյանին նշանակել է Հարավարևելյան Ասիայի ազգերի կազմակերպությունում (ԱՍԵԱՆ) ԱՄՆ դեսպան: Նստավայրը` Ինդոնեզիա: Այս մասին տեղեկացնում է «Ազբարեզ» կայքը` հայտնելով, որ Խաչիկյանն արդեն իսկ անցել  է իր պարտականությունների կատարմանը:

Նինա Խաչիկյանն  Ինդոնեզիայի իր նստավայրից լինելու  է Հարավարևելյան Ասիայի տասը  ազդեցիկ երկրի  հետ ԱՄՆ հարաբերությունների պատասխանատուն: Նոյեմբերին տեղի է ունենալու  ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովը, որին Խաչիկյանը մասնակցելու է  նախագահ Օբամայի հետ միասին:

Ասիայում  ԱՄՆ  քաղաքականության մասնագետ Նինա Խաչիկյանն աշխատել է «Ռենտ»-ի և «Ամերիկյան առաջադիմության կենտրոն» կազմակերպություններում, նույն ժամանակահատվածում` 1998-1999թթ.-ին, զբաղեցրել է ԱՄՆ նախագահի Ազգային ապահովության խորհրդատուի  տեղակալի պաշտոնը, եղել է նաև Դաշնակցային առևտրի հանձնաժողովի ատենապետի խորհրդատու:

Նորանշանակ դեսպանը  սովորել է «Սթենֆորդի» համալսարանում` ստանալով իրավաբանի բարձր որակավորում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում