ԼՂՀ նախագահը ողջունում է Բուրգ լե Վալանսի եւ Շուշիի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը ողջունել է Բուրգ լե Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման հիմքերից մեկը: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում