Ֆրանսիան եւ Գերմանիան Ուկրաինայում մոնիթորինգ կսկսեն «մոտ ժամանակներս»
06/10/2014 10:58
Նմանատիպ
Ֆրանսիան եւ Գերմանիան պլանավորում են «մոտ ժամանակներս» համատեղ մասնակցել Ուկրաինայի արեւելքում հրադադարի պահպանման մոնիթորինգին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դրիանին:
«Մենք փորձում ենք գտնել այն եղանակը, որը թույլ կտա մեզ Գերմանիայի հետ միասին հետեւել հրադադարի մասին պայմանագրի կատարմանը եւ Ուկրաինայի արեւելքի բուֆերային գոտու իրադրությանը»,- լրագրողներին ասել է Դրիանը:
Նա նաեւ հաստատել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պատրաստ են տրամադրել անօդաչու ինքնաթիռներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում