ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը կանցկացվի Վրաստանում
06/10/2014 10:59
Նմանատիպ
ԵԱՀԿ-ի ամենամյա խորհրդարանական վեհաժողովը 2016 թվականին կանցկացվի Վրաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարությանը:
«ԵԱՀԿ-ի ԽՎ-ի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում վրացական պատվիրակության ջանքերի շնորհիվ որոշում է ընդունվել այն մասին, որ ամենամյա խորհրդարանական վեհաժողովը 2016 թվականին կկայանա Վրաստանում»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ նման մասշտաբի միջազգային հանդիպումը «աննախադեպ» իրադարձություն կդառնա Վրաստանի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում