Կատալոնիան Իսպանիայի վարչապետին մեղադրել Է «քաղաքական կամքի բացակայության» մեջ

Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը հայտարարել Է, որ ինքնավարության անկախության հանրաքվեի անցկացումն օրինականության հետ կապված խնդիր չունի, ամբողջ հարցը երկրի կենտրոնական ղեկավարության «քաղաքական կամքի բացակայությունն է», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Pais թերթին:

Մինչ այդ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը քննադատության տարափ է տեղացել Կատալոնիայի իշխանությունների վրա, որոնք անտեսել են հանրաքվեի նախապատրաստումը կասեցնելու երկրի Սահմանադրական դատարանի որոշումը: Ռախոյը հայտարարել Է, որ ստեղծված իրադրությունից ելք կարող Է գտնվել բացառապես «օրենքի եւ երկխոսության միջոցով»:

Մասն ասել Է, որ հանրաքվեն կկայանա: «Մենք դա կանենք յուրովի, այսինքն՝ քաղաքական կոնսենսուսով… Հուսով ենք, որ երբ մենք քվեարկենք նոյեմբերի 9-ին, Իսպանիայի կառավարությունը կհասկանա, թե ինչպիսին են տրամադրությունները Կատալոնիայում, եւ որ այսպես թե այնպես խնդիրը պետք Է լուծվի երկխսության միջոցով»,- հայտարարել Է Մասը՝ ելույթ ունենալով Տարագոնում: Կատալոնիայի ղեկավարը Ռախոյից պահանջել Է, որ վարչապետը «վերջապես հասկանա, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է լուծել խնդիրը՝ թույլ տալով Կատալոնիայի ժողովրդին»՝ քվեարկել նոյեմբերի 9-ին:

«Բանն այն չԷ, որ Ռախոյը չի կարող, նա պարզապես չի ցանկանում թույլ տալ քվեարկելու բնակչությանը, որտեղ քաղաքապետարանների 95 տոկոսը հանդես Է գալիս հանրաքվեն անցկացնելու օգտին, որտեղ խորհրդարանի մեկ երրորդը պաշտպանում Է այն, որտեղ ամեն տարի ցույցեր են անցկացվում ավելի քան 1 մլն մարդու մասնակցությամբ: Երբ հասարակությունն այդպես Է տրամադրված, նրան չի կարելի կանգնեցնել, պետք Է թույլ տալ, որ նա քվեարկի»,-ասել Է Մասը:

Մինչդեռ Կատալոնիայի բնակիչների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Իսպանիայից ինքնավարության անկախության հանրաքվեն հարկ Է անցկացնել բացառապես օրենքի շրջանակներում: Այդ մասին վկայում են Metroscopia անկախ սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են El Pais թերթում:

Դատելով հարցումից՝ միայն 21 տոկոսն Է համաձայն՝ Կատալոնիայի իշխանությունների վերջին քայլերին: Նրանց կարծիքով՝ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը պետք Է անտեսի Սահմանադրական դատարանի որոշումը եւ անցկացնի հանրային հարցում: 45 տոկոսը գտնում Է, որ պետք Է ընդունել ՍԴ-ի որոշումը եւ բանակցություններ վարել նոր հանրաքվեի շուրջ, բայց գործել միայն Սահմանադրության շրջանակներում: 25 տոկոսն այն կարծիքին Է, որ հանրաքվեն չպետք Է անցկացնել եւ պետք Է իրադրությունից այլ ելք գտնել:

Ըստ հարցման տվյալների՝ Կատալոնիայի անվերապահ անկախության կողմնակիցներն այնքան Էլ շատ չեն. անկախության օգտին կքվեարկեր 29 տոկոսը: 16 տոկոսը գտնում Է, որ Կատալոնիան պետք Է մնա Իսպանիայի բաղկացուցիչ մասը նույն այն իրավունքներով, ինչ եւ այժմ: 47 տոկոսն այն կարծիքին Է, որ Կատալոնիան պետք Է մնա Իսպանիայի բաղկացուցիչ մասը, բայց ինքնավարության իրավունքները պետք Է ընդլայնվեն:

Հարցմանը, որը հեռախոսով անցկացվել Է սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, մասնակցել Է հազար մարդ, վիճակագրական սխալանքը կազմել Է 3,2 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում