ԱՄՆ-ի փոխնախագահը ներողություն է խնդրել Էրդողանից

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսային խոսակցության ժամանակ ներություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից իր այն արտահայտության համար, որ Թուրքիան ֆինանասավորում է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի մեղադրանքները համաձայն, որի Թուրքիան ֆինանասավորում է ահաբեկչական կազմակերպություններին և պահանջել էր ներողություն խնդրել նման հայտարարության համար:

«Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել, որ Թուրքիան աջակցում է ինչ-որ ահաբեկչական կազմակերպության»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Ռիա Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում