Թուրքական լրատվամիջոցները տեղեկատվական խայծ են պատրաստում՝ արդարացնելու ռազմական գործողությունները

Թուրքական սահմանին գտնվող Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող մարտերի ժամանակ ռումբ է նետվել թուրքական տարածք: Այս մասին գրում է թուրքական HaberTurk լրատվականը:

Նշվում է, որ իսլամիստ ահաբեկիչների կողմից նետված ռումբն ընկել է Սուրուչ գավառի Մյուրշիթփընար թաղամասի տներից մեկի վրա: Թեպետ մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն տունն ամբողջությամբ վնասվել է:
Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ հոկտեմբերի 5-ին իսլամիստների արձակած ռումբն ընկել էր նույն գավառի մեկ այլ գյուղի վրա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր:

Սակայն թուրք-սիրիական տեղեկատվական պատերազմի այս լարված օրերին չենք կարող վստահություն տածել թուրքական կողմից տարածվող միակողմանի ինֆորմացիայի նկատմամբ: Թուրքիան ամեն կերպ փորձում է հիմնավորել Սիրիայի տարածքում ռազմական ուժեր կիրառելու վերաբերյալ իր որոշումը, ուստի նման միջադեպերը տեղեկատվական խայծ են ծառայում՝ աշխարհին ցույց տալու, որ Թուրքիայի սահմանամերձ բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով է Թուրքիան  սիրիական տարածքում ռազմական գործողությունների դիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում