Պուտինը եւ ԵԱՀԿ-ի ղեկավարը կարեւորել են Ուկրաինայում հրադադարի պահպանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իրադրության շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ, ընդգծվել է Մինսկի համաձայնությունների կատարման կարեւորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ընդգծվել Է ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից շփման խմբի Մինսկի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների, նախեւառաջ հրադադարի ռեժիմի անշեղ կատարման կարեւորությունը: Դրական գնահատական Է տրվել ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքին՝ ընդգծելով նրա ներուժն ամրապնդելու անհրաժեշտությունը»,-հաղորդել Է մամուլի ծառայությունը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Պուտինը եւ Բուրկհալտերը քննարկել են նաեւ խաղաղ քաղաքացիների՝ Ուկրաինառում հայտնաբերված զանգվածային թաղումները եւ հանդես են եկել այդ հարցի շուրջ մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում