Մատեո Ռենցին եւ Անգելա Մերկելը «թշնամիներ են». Il Giornale

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի միջեւ հարաբերություններն ավելի ու ավելի են լարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է իտալական Il Giornale հրատարակությունը՝ նշելով, որ Ռենցին «մարտահրավեր Է նետել գերմանական գերտերությանը»:

Չնայած Եվրամիության հետ կապված կանոնների եւ սահմանափակումների պահպանման վերաբերյալ Իտալիայի վարչապետի հայտարարություններին, Ռենցին կատարել Է իր ընտրությունը՝ միանալով Ֆրանսիայի կառավարության գործող ղեկավար Մանուել Վալսին, որն անցյալ հինգշաբթի օրը հանդես Է եկել Եվրամիությունում կիրառվող խիստ խնայողության քաղաքականության դեմ: Վալսը հայտարարել Է, որ Ֆրանսիան կկարողանա Եվրամիության առաջադրած նպատակին՝ համախառն ներքին արդյունքի 3 տոկոսին, հասնել սոսկ 2017 թվականին խստագույն խնայողության միջոցով, եւ այդ մասին նրա հուզումնալից արտահայտություններն անմիջականորեն ուղղված են եղել Գերմանիայի կանցլերին, գրել Է հրատարակությունը:

Նաեւ հենց Մերկելին Է վերաբերել Ռենցիի՝ վերջերս արած արտահայտությունն այն մասին, թե ոչ ոք իրավունք չունի մյուս երկրներին վերաբերել որպես դպրոցականների, Եվրոպան ուսուցիչների եւ աշակերտների վայրը չԷ: Հայտարարությունն արվել Է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլերը Եվրամիության երկրներին կոչ Է արել «կատարել իրենց տնային աշխատանքը»՝ նկատի ունենալով եվրոգոտու տնտեսական պլանի կատարումը: Իտալիայի վարչապետը Մերկելի այս արտահայտությունից օգտվել Է, որպեսզի ամրապնդի Ֆրանսիայի հետ դաշինքը, որն իր «տնային աշատանքը» չի կատարի առնվազն մինչեւ 2017 թվականը, եւ «մարտահրավեր Է նետել» Գերմանիային, նշել Է հրատարակությունը:

«Ես Օլանդի հետ եմ: Եթե Ֆրանսիան որոշել Է հետաձգել ՀՆԱ-ի 3 տոկոսին հասնելը, նշանակում Է, դրա համար կան իրենց պատճառները»,- մեջբերում Է Il Giornale-ն Ռենցիի խոսքը: Երկու ղեկավարների միջեւ լուրջ տարաձայնությունների մասին Է վկայում Իտալիայի որոշ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ Միլանում կայանալիք գագաթնաժողովում Մերկելը եւ Ռենցին կանցկացնեն երկու առանձին մամուլի ասուլնիսներ, ինչը կարելի Է գնահատել որպես իտալացի պաշտոնակցի հետ հանդիպելուց խուսափելու Գերմանիայի կանցլերի փորձ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում