Պուտինն իր ծնունդը կտոնի սիբիրյան տայգայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին 15 տարիների մեջ առաջին անգամ արձակուրդ է վերցրել հոկտեմբերի 7-ին: Այս մասին տեղեկյացնում է ИТАР-ТАСС-ը:

«Այսօր երեկոյան երկրի ղեկավարը թռնելու է սիբիրյան տայգա, որտեղ էլ նա կտոնի իր ծննդյան օրը», – տեղեկացրել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով, Պուտինը մոտակա բնակավայրից 300-400 կմ հեռավորության վրա կգտնվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում