ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել Է ՌԴ-ի դերը Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը որպես դաշինքի ղեկավար առաջին արտասահմանյան այցով գտնվում Է Վարշավայում, նշել Է Ռուսաստանի կարեւոր դերն Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում:

«Ռուսաստանն իր ամբողջ ազդեցությունն օգտագործում Է, որպեսզի երաշխավորի, որ կրակի դադարեցումը հարգվի նաեւ անջատականների կողմից: «Դա շատ կարեւոր Է»,-ասել Է Ստոլտենբերգը Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակի եւ երկրի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինայի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Հոկտեմբերի 6-ին ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում Էր ունեցել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Լեհաստանի նոր վարչապետ Էվա Կոպաչի հետ: Ինչպես սպասվում Է, դաշինքի ղեկավարը կայցելի Լասկեի ռազմաբազա, որտեղ հանդիպում կունենա նատօյական ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ:

TVP լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է իր զորքերը տեղաբաշխել ցանկացած վայրում: «Հաջորդ տարի նախարարների հանդիպմանը մենք որոշում կընդունենք այսպես կոչված Արագ հակազդման ուժերի վերաբերյալ, բայց առանց դրանց էլ ՆԱՏՕ-ն ուժեղ բանակ ունի: Եվ մենք կկարողանանք այն ծավալել որտեղ որ ցանկանում ենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Ստոլտենբերգը նշել էր, որ առաջիկա տարիներին դաշինքի գլխավոր խնդիրը հավաքական պաշտպանության ամրապնդումն է, եւ հայտնել, որ դաշինքը չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժեղացումը ոչ մի կերպ չի խանգարում Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում