Աբաշիձե-Կարասին հանդիպմանը կքննարկվեն առևտրա-տնտեսական հարցեր

Ռուսաստանի ևՎրաստանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի կեսերին, ենթադրվում Է՝ 15-16-ին և, ինչպես միշտ, կողմերը կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունները և այդ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այդ մասին հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Աբաշիձեի խոսքով՝ ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաները կլինեն առևտրական, մշակութային, մարդասիրական և տնտեսական հարցերը, ինչպես նաև երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման թեման: Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը նշել Է, «թե բացառված չԷ, որ խոսք կլինի նաև Աբխազիայի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին»:

Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է ի պատասխան Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում