Թուրքիան իր դիվանագետների դիմաց ազատ է արձակել ԻԼԻՊ-ի 180 զինյալ.Times
Նմանատիպ
Թուրքիայի կառավարությունը իր 49 պատանդներիn ազատելու համար ազատ է արձակել ԻԼԻՊ-ի 180 զինյալների: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով հեղինակավոր «Times»-ին:
Բրիտանական կառավարության ներկայացուցիչները հայտնել են BBC-ին, որ այս տեղեկատվությունը հավաստի է, սակայն Թուրքիան մինչ օրս հերքում է նման տեղեկատվությունը:
Սակայն հրապարակումներ այն մասին, որ Թուրքիան իր գերիների ազատմանը հասել է կամ փոխանակման կամ գլխավճարի միջոցով թերթերում հայտնվեցին նրանց ազատումից անմիջապես հետո:
«Times»,-ի տվյալներով, դիվանագետների դիմաց ԻԼԻՊ-ի ազատված զինյալների թվում են եղել Ֆրանսիայի երեք, Բրիտանիայի երկու, Շվեդիայի երկու, Մակեդոնիայի, Շվեյցարիայի և Բելգիայի մեկական քաղաքացիներ:
Նշենք, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը գրավել էին հունիսի 10-ին: Զինյալներին գերի էին ընկել Թուրքիայի 46 դիվանագետներ և հյուպատոսության 3 իրաքցի գործընկերները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում