Նիդերլանդների խորհրդարանը գրաված քրդերը խաղաղ կերպով հեռացել են

Քրդերը, որոնք ներխուժել էին Նիդեռլանդների խորհրդարան, պահանջելով ուժեղացնել պայքարը Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ, խաղաղ կերպով հեռացել են այն բանից հետո, երբ բանակցել են իշխանություննների հետ: Այս մասին տեղեկացնում է Omroep West հեռուստաալիքը:

Բողոքող քուրդ ակտիվիստները հեռացել են Խորհրդարանի շենքից տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ին, երբ ցուցարարների պատվիրակությունը բանակցություններ ունեցավ քաղաքապետարանի աշխատողների հետ: Բողոքի ակցիային մասնակցել է 100-150 քուրդ ակտիվիստներ:

Նմանատիպ ակցիաներ իրականացվել են նաև Բելգիայիում, Գերմանիայում, Դանիայում Շվեդիայում: Բրյուսելում քուրդ ակտիվիստներն իրենց բողոքի ակցիան իրականացրել են քաղաքային օդանավակայանում, որին մասնկացել է 120 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում