«Յուրի Վարդանյանի հետ աշխատող թիմը լավն է, հնարավոր է, որ ամեն ինչ ստացվի».Ջոնի Մելիքյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Times.am-ը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանին փորձեց պարզել՝ ինչպես է աշխատում  Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և որքանով է կարողանում մեր դեպքում Վրաստանի նման կարևոր պետության հետ հարաբերություններում եղած խնդիրները մեղմացնել: Փորձագետն ի պատասխան հիշեցրեց, թե Յուրի Վարդանյանը կարճ ժամանակ է, ինչ Վրաստանում դեսպան է աշխատում, ուստի դեռ որևէ գնահատական տալ հնարավոր չէ:

Միաժամանակ, փորձագետն ընդունեց, որ դեսպանը պետք է ակտիվություն ցուցաբերի, եթե անգամ դիվանագետ չէ.

«Նախկին դեսպանը՝  Հովհաննես Մանուկյանը նույնպես դիվանագետ չէր, բայց բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում էր: Ներկայիս դեսպանից պահանջվում է շարունակել այն  աշխատանքը, որւ սկսել է նա և մյուս դեսպանները»:

Հակադարձմանը, թե մինչ օրս առանձնապես որևէ հարցի հետ կապված բարձրաձայնում չի եղել Յուրի Վարդանյանի կողմից, Ջոնի Մելիքնանն արձագանքեց.

«Որոշակի խնդիրներ կան, որոնք զուտ Վրաստանի լուծելիքն են կամ նրանցն են և  մեր միջամտությունը տեղին չի լինի, դա մեր դեմ հետո կօգտագործվի: Դեսպանի ֆունկցիաների մեջ մտնում է համայնքի հետ աշխատելը, հետո դեսպաններն այն անձինք են, ովքեր մեր Նախագահին են ներկայացնում: Եթե Երևանից ասվում է, որ պետք է խնդիրներին արձագանքել, ուրեմն դեսպանն  արձագանքում է: Գործող դեսպանի հետ աշխատող թիմը շատ լավն է, հնարավոր է, որ ամեն ինչ ստացվի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում