Մեծ Բրիտանիան հանել է իրանյան 5 կազմակերպություների վրա կիրառվող սանկցիաները
07/10/2014 17:42
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան չեղյալ է հայտարարել Իրանի հինգ կազմակերպությունների և մեկ քաղաքացու նկատմամբ սանկցիաները: Այս մասին տեղեկացնում է Իռնա գործակալությունը:
Համաձայն այդ տվյալների, սանկցիոն ցուցակից դուրս են բերվել Իրանական ազգային տանկերային ընկերությունը, Ապահովագրական Մոլլեմ ընկերությունը,,Սինա և Սորինետ բանկերը: Սանկցիաները հանվել են նաև Թեհրանում գտնվող տեխնոլոգիական Շարիֆ համալսարանից: Իրանի քաղաքացու անունը չեն տեղեկացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում