«Մերկելը ոչինչ չի հասկանում», լրագրողի հետ Հելմուտ Կոլի անձնական զրույցից
Նմանատիպ
Գերմանիայում Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի նախաշեմին գրքերի աշխարհում աշնան գլխավոր իրադարձությունն Է դարձել «Կտակ: Կոլի արձանագրությունները» սկանդալային գրքի հրատարակումը, որտեղ լրագրող Հերիբերտ Շվանը հրապարակել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հետ իր անձնական զույցների բովանդակությունը: Զրույցների արձանագրությունները հրապարակվել են նախկին կանցլերի կամքին հակառակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այն ժամանակ իր վստահելի անձի հետ կայացած զրույցների ընթացքում Կոլն իրեն անկեղծ արտահայտություններ Է թույլ տվել շատ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Անգելա Մերկելի հասցեին: Նախօրյակին գրքից մեջբերումներ է հրապարակել Spiegel հանդեսը:
Կոլի խոսքով՝ Մերկելը չԷր կարողանում օգտվել պատառաքաղից եւ դանակից, իսկ պաշտոնական ընթրիքների ժամանակ չգիտեր՝ ինչպես իրեն պահի: «Մերկելը ոչինչ չի հասկանում, իսկ (ՔԴՄ) խմբակցության նախագահը քաղաքական մանկիկ Է»,- այն ժամանակ իր կարծիքն Է հայտնել Կոլը:
Բաժին Է հասել նաեւ Գերմանիայում համակրանք վայելող Միխայիլ Գորբաչովին, Կոլը նրան մեղադրել Է թուլության մեջ, որը ԳԴՀ-ում հանգեցրեց դիկտատուրայի անկման: Կոլի խոսքով՝ հարկավոր Է խոստովանել, որ Գորբաչովը պարզապես «չկարողացավ պահել վարչակարգը»:
Ինչպես հաղորդել Է Focus հրատարակությունը, Կոլը պահանջել Է, որ իր փաստաբանները հասնեն գրքի վաճառքի դադարեցման, որը լույս Է ընծայել Heyne հրատարակչությունը եւ արժե 19,90 եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում