Ավստրիայում ցուցարարները գրոհել են Թուրքիայի հյուպատոսարանի շենքը

Ավստրիայում ցուցարարները գրոհել են Բրեգենց քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի շենքը՝ բողոքելով, որ այդ երկիրը բավականաչափ աջակցություն չի տրամադրում քուրդ զինյալներին, ովքերի  պաշարված  են սիրիական Քոբանի քաղաքում:Հյուպատոսական անձնակազմը տեղում չի եղել, երբ ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին։

Մոտ 50 ցուցարար է հավաքվել ակցիայի ժամանակ՝ վանկարկելով Քրդական աշխատավորական կուսակցության կարգախոսներ։ Դիմակներով ցուցարարները քարեր են նետել հյուպատոսության ուղղությամբ։ 

Վերջին օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում քրդերը փոքրիկ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից բավարար ուշադրություն հատկացնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում