Ուկրաինայի քաղաքացիների կեսը համաձայն Է հանուն խաղաղության զիջումներ գնալ

Ուկրաինայի քաղաքացիների կեսն այն կարծիքին Է, որ իշխանությունը հանուն Դոնբասի խաղաղության պետք է փոխզիջումների գնա, իսկ զիջումներին կտրականապես դեմ է ուկրաինացիների 16 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի եւ Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից համատեղ անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 7-ին:

«Պետք է արդյոք փոխզիջումների գնալ Ռուսաստանի եւ ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարների հետ հարցում բնակչության կարծիքները կիսվել են: 50 տոկոսը կազմում են խաղաղության կողմնակիցները, նրանց 28 տոկոսը պատրաստ Է խաղաղությունը պահպանել ցանկացած գնով, ու եւս 23 տոկոսը՝ լուրջ փոխզիջումների գնով: Եվս 40 տոկոսը հակված չԷ զիջումների. 16 տոկոսն՝ ընդհանրապես որեւԷ զիջման, իսկ եւս 24 տոկոսը համաձայն Է միայն աննշան փոխզիջումների»,- հաղորդվում Է «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կայքում:

Հարցումը սեպտեմբերի 12-ից մինչեւ 21-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր մարզերի 110 բնակավայրերում, բացառությամբ Լուգանսկի մարզի, որտեղ դեռ ակտիվ ռազմական գործողություններ Էին ընթանում: Լուգանսկի մարզի հաշվին մեծացվել Էր Դոնեցկի մարզի բաժնաչափը: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 2,2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում