Վարշավան սպառնում է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Լեհաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ Վարշավան կպնդի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացումը, եթե Մոսկվան չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ:

«Այո, եթե Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը, ապա այդ պատժամիջոցները կխստացվեն եւ էլ ավելի զգայուն կլինեն Ռուսաստանում»,- ասել է նա Polsat News լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության վերաբերյալ հարցին:

Ընդսմին նախարարը նշել է, որ այժմ գլխավորը արյունահեղության դադարեցումն է Ուկրաինայի արեւելքում: «Այսօր անհրաժեշտ է, որ պահպանվի զինադադարը եւ հրադադարի ռեժիմը… Այդ դեպքում կարող է միջամտել դիվանագիտությունը եւ իսկական քաղաքականությունը»,- պարզաբանել է Սխետինան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում