Իրանը եւ «վեցյակը» Վիեննայում բանակցություններ կսկսեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը

Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա), ինչպես սպասվում է, Վիեննայում Իրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցություններ կսկսեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարությանը:

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Վիեննայում նաեւ կարող Է տեղի ունենալ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Ջոն Քերիի հետ՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում