Եգիպտոսը խստացրել է ադրբեջանցիներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
08/10/2014 13:29
Նմանատիպ
Եգիպտոսը խստացրել է մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը Ադրբեջանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Եթե նախկինում ադրբեջանցիները կարող էին մուտքի վիզա ստանալ հենց Եգիպտոսի օդանավակայանում, ապա մտցված փոփոխությունը ենթադրում է, որ եգիպտական այս կամ այն քաղաք այցելելու համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր ստանալ Բաքվում Եգիպտոսի դեսպանությունից: Թե ինչն է կարգը խստացնելու պատճառը, չի նշվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում