Բռնությունը լուծման միջոց չէ. Թուրքիայում հանդարտության կոչեր են անում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան երկրի տարբեր նահանգների և գավառների բնակչությանը կոչ է արել անմիջապես դադարեցնել բողոքի ակցիաները: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber Turk պարբերականը:

«Բոլոր նրանք, ովքեր դիմում են բռնության, կրակի են տալիս իրենց շրջակայքը, դավաճանում են իրենց հայրենիքին: Բռնությունը լուծման միջոց չէ: Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող խնդիրը երկրի ներս բերելը ճիշտ չէ: Պետք է անմիջապես վերջ դրվի այս անմիտ պահվածքին»,- ասել է Էֆքան Ալան: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են վճռական և կտրուկ քայլերի դիմել երկրում անկարգություններին վերջ տալու նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում