Դեսպան Ադոնցն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հոկտեմբերի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանձնման արարողությունից հետո դեսպան Ադոնցն առանձնազրույց է ունեցավ Ֆելիպե 6-րդի հետ, որին մասնակցել է նաև Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալլոն:

Երկուստեք անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և կարևորվել է քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումն ու տնտեսական համագործակցության խորացումը:

Ֆելիպե 6-րդի խնդրանքով դեսպանը ներկայացրել է արդիական միջազգային խնդիրների և հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցերի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:

Հանդիպման ավարտին Իսպանիայի թագավորը խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել ՀՀ նախագահին և հայ ժողովրդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում