ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 9-ին կայցելի Թուրքիա: Այցի շրջանակում գլխավորապես քննարկվելու են թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարը: 

Անկարայում Ստոլտենբերգը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելին:

Յենս Ստոլտենբերգի այցը կեզրափակվի հոկտեմբերի 10-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում