Աշոտ Ղուլյանը ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Խորհրդարանի նախագահի կողմից տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում