Չերչիլի ժառանգներն իրենց պապի 38 նկարներն առաջարկել են որպես ժառանգության հարկի վճար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ժառանգներն իրենց պապի ստեղծած երեսունութ նկարներն առաջարկել են որպես ժառանգության հարկ: Ինչպես հայտնել Է Չերչիլի թոռնուհին, «մենք ցանկանում ենք Մեծ Բրիտանիայի թանգարաններին նվիրել պապիկի գործերը, որպեսզի դրանք համապատասխան տեղ զբաղեցնեն ազգային ժառանգությունում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նկարները պատկանում Էին Չերչիլի կրտսեր դստերը՝ լեդի Մերի Սոամսին, որը մահացել Է անցյալ մայիսին՝ 91 տարեկան հասակում: Նա թողել Է կտակ, որի համաձայն իր հոր նկարները պետք Է հանձնվեն բրիտանացի ժողովրդին:

Այժմ նրա ժառանգները փորձում են այդ նվերն օգտագործել որպես ժառանգության հարկ:

«Կառավարությունն այս առաջարկին իր պատասխանը պետք Է տա տարեվերջին»,- նշել Է BBC ռադիոկայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում