Իսպանիայի վարչապետը հորդորել Է հանգստություն պահպանել Էբոլա տենդի կապակցությամբ

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը եւ առողջապահության նախարար Անա Մատոն հոկտեմբերի 8-ին խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել են այն իրադրությունը, որը երկրում ստեղծվել Է Եվրոպայի տարածքում Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Pais-ին:

Հոկտեմբերի 6-ին հայտնի Է դարձել, որ բուժքույրը, որը խնամում Էր Սիեռա Լեոնեում Էբոլա տենդով հիվանդացած հոգեւորական Մանուել Գարսիա Վիեխոյին, որը բուժման համար տեղափոխվել Էր Իսպանիայի «Կառլոս 3-րդ» կլինիկա, վարակվել Է մահացու վտանգավոր վիրուսով: Վերջին երեք օրվա ընթացքում հիվանդանոց Է տեղափոխվել եւս հինգ մարդ, ովքեր տեսականորեն կարող Էին վարակվել:

Վարչապետը պատգամավորներին հավատացրել Է, որ «Իսպանիայի առողջապահությունը լավագույններից մեկն Է աշխարհում» եւ խնդրել Է աշխատելու հնարավորություն տալ պրոֆեսիոնալներին», խոստովանելով, որ իրադրությունը բարդ Է: «Լինենք ուշադիր, լինեք հանգիստ: Ես միանգամայն վստահ եմ մեր մասնագետների հարցում, մենք դուրս կգանք այս իրադրությունից»,- ասել Է նա:

Առանձին պատգամավորներ առաջադրել են առողջապահության նախարար Անա Մատոյի պաշտոնանկության հարցը, որը, նրանց կարծիքով, անձնական պատասխանատվություն Է կրում պատահածի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Հետևեք մեզ նաև Telegram-ում