«Իսլամական պետությունը» Թուրքիայի համար սև գործ է կատարում

Թուրքիան հակաքրիստոնեական երկիր է, որը ճանապարհ է հարթում ԻԼԻ-ի համար:
Այս թեմայով Shobet.com կայքի հետ զրույցում նշել է Սթան Սոլոմենը:

«Թուրքիան հիմա էլ նշում է, որ չի աջակցի ԻԼԻՊ-ի դեմ պայքարին, եթե ԱՄՆ-ն բավականին աջակցություն չցուցաբերի Ասադի դեմ պայքարողներին:

Մինչ թուրքական զորքերը հետևում են Քոբանիի մարտերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ քաղաքը կընկնի, իսկ քուրդ զինյալները հայտարարում են վերահաս արյունահեղության մասին:

Սակայն Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հակամարտության մեջ ավելի շատ չի ներգրավվի, եթե Միացյալ Նահանգները ավելի մեծ աջակցություն չցուցաբերի Ասադի դեմ պայքարող ապստամբներին: Դա խորացնում է Օբամայի և Էրդողանի հակասությունները: Օբաման ցանկանում է ԻԼԻՊ-ի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ ձեռնարկել, իսկ այնուհետև հեռանալ Սիրիայից՝ թողնելով Ասադի դեմ կռվողներին միայնակ:

Էրդողանը ցանկանում է, որ ջիհադիստներն ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն՝ ճանապարհ հարթելով հետագայում տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ավելացման համար: Թուրքիան ավելի մեծ վտանգ զգում է Ասադի, այլ ոչ թե ԻԼԻՊ-ի կողմից: ԻԼԻՊ-ը Թուրքիայի համար կեղտոտ գործ է կատարում, իսկ Ասադը Թուրքիայի թշնամին է: Ասադը սունիների դեմ է, միչդեռ Թուրքիան նրանց հովանավորն է:

Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն վախենում է ավելի շատ զինել սունիներին: Այդ սունիները կարող են ամերիկյան զենքն օգտագործել, ավելի հզորանալ և միանալ ԻԼԻՊ-ին և ի վերջ հակաքրիստոնեկան Թուրքիային: ԱՄՆ-ն այս կերպ օգնում է իր թշնամիներին»,- նշել է փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում