Chevron ընկերությունը թերթաքարային գազի արդյունահանում Է սկսում Ուկրաինայում

Նավթի-գազի Chevron ամերիկյան ընկերությունն Ուկրաինայում հաշիվներ Է բացում թերթաքարային գազի արդյունահանման աշխատանքներ սկսելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Ընկերության ներկայացուցչությանը նման թույլտվություն Է տվել Ուկրաինայի ազգային բանկը (ՈւԱԲ): Այդ մասին ասված Է ՈւԱԲ-ի հոկտեմբերի 2-ի թիվ 623 որոշման մեջ, որը հրապարակված Է նրա կայքում:

Ածխաջրածինները կարդյունահանվեն Լվովի եւ Իվանո-Ֆրանկովսկի մարզերում: ՈՒԱԲ-ի որոշման համաձայն՝ Chevron ընկերության ներկայացուցչության հաշիվներն Ուկրաինայում բացվում են ազգային արժույթով եւ օտարերկրյա արժույթով:

Chevron-ը մտադիր Է Ուկրաինայի արեւմտյան տարածաշրջաններում շուրջ 10 մլրդ դոլար ներդնել ածխաջրածինների արդյունահանման բնագավառում: 2013 թվականի նոյեմբերին համաձայնագիր Էր ստորագրվել Chevron ընկերության եւ «Նադրա Օլեսկայա» ընկերության միջեւ, որի 90 տոկոսը պատկանում Է «Նադրա Ուկրաինի» պետական ձեռնարկությանը (դրա կազմի մեջ մտնում են 13 երկրաբանական-հետախուզական եւ մասնագիտացված ձեռնարկություններ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում