Ուզբեկստանը կարող է ՎՈՒԱՄ վերադառնալ

Ուզբեկստանը կարող է դիտարկել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկարիան, Ադրբեջան Մոլդովա) վերադառնալու հեռանկարը: Այս մասին հայտարարել է Բիլիմ Կարվոնի գիտակրթական ինստիտուտի ղեկավար Ֆարհոդ Տոլիպովը:

«Ադրբեջանը և Ուզբեկստանը ՎՈՒԱՄ-ի անդամ էին, որից Տաշքենդը դուրս եկավ՝ ելնելով քաղաքական մոտիվներից: ՎՈՒԱՄ-ը բացառիկ կառույց է և Ուզբեկստանը դիտարկում է նրա շարքերը վերադառնալու հեռանկարը»,-  Բաքվում կայացած միջազգային փառատոնի ժամանակ հայտարարել է փորձագետը :

Նա նշել է, որ Խորհրդային միության փլուզումից հետո հաստատված անցումային ժամանակահատվածը վերջանում է:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Տոլիպովը նշել է, որ մինչ օրս պարզ չէ, թե ինչպես կազմակերպությունը պետք է արձագանքի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին՝ հիմք ընդունելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ԱՊՀ-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում