Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց ԵՏՄ-ի պայմանագիրը
09/10/2014 13:47
Նմանատիպ
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 9-ին վավերացրել Է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Պայմանագրի վավերացման մասին օրինագիծն ընդունել Է Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը:
Բելառուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին ստորագրել են Աստանայում: Այդպիսով՝ ավարտվում Է ԱՊՀ-ի տարածքում 170-միլիոնանոց բնակչությամբ խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
Նախատեսվում Է, որ պայմանագիրը կգործարկվի 2015 թվականի հունվարի 1-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում