ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթել է թիմային պայքարում

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթել է թիմային պայքարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը։

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթել է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):

Ազատ ոճայինները Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնություն էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել են մեդալի համար: Թիմը նվաճել է 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Ընդհանուր 169 միավորով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի հավաքականներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում