Իրանը Թուրքիային նախազգուշացրել է Սիրիա մտնելու վերաբերյալ
10/10/2014 11:20
Նմանատիպ
Իրանը նախազգուշացրել է Թուքիային չձեռնարկել որևէ գործողություն ընդդեմ Սիրիայի ազգային ինքնիշխանության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիանը:
Նա ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը թույլ չի տա, որպեսզի Բաշար Ասադի ղեկավարած իշխանությունը պաշտոնաթող արվի: «Մենք ուշի ուշով հետևում ենք զարգացումներին: ԱՄՆ-ի կամ այլ երկրի կողմից Սիրիայի ազգային ինքնիշխանությանը վնասող թռիչքների համար արգելված գոտի դարձնելու կամ զինվորական միավորումները սիրիական տարածքներ մտնցնելու նման սխալ նախաձեռնությունները վատ արդյունքի կհանգեցնեն: Մենք այս հարցում արդեն նախազգուշացրել ենք Թուրքիային»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում