Ռուսաստանցի իրավապաշտպանները ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ռուսաստանցի իրավապաշտպանները ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց մի խումբ իրավապաշտպաններ բողոքի ցույց են իրականացրել` պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Բողոքի ակցիայի նախաձեռնողը եղել է հայտնի ռուսաստանցի իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան: Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են տարբեր գրություններով պաստառներ, որոնց միջոցով կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ադրբեջանի բանտերում ներկայում պահվում են շուրջ հարյուր քաղբանտարկյալներ` մտավորականներ, իրավապաշտպաններ, լրագրողներ և բլոգերներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ: Լեյլա և Արիֆ Յունուսները, ովքեր մեծ աշխատանք էին տանում Ադրբեջանում ժողովրդավարության սկզբունքների պաշտապնության համար, մեղադրվում են տարբեր հանցագործություններ իրականացնելու մեջ, որոնց թվում են Հայաստանի համար լրտեսությունը և պետական դավաճանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում