Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունն առաջին անգամ տեղ Է ստացել խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունն առաջին անգամ տեղ Է ստացել խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունն առաջին անգամ տեղ է ստացել երկրի խորհրդարանում. կուսակցությունից թեկնածու Դուգլաս Կարսվելը հաղթանակ է տարել իր ընտրատարածքում: Ավելի վաղ նա պահպանողական կուսակցության անդամ էր, հաղորդել է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մայիսին Անկախության կուսակցությունը 29,1 տոկոս ձայն Էր ստացել Եվրախորհրդարանի իր ընտրություններում՝ առաջ անցնելով կառավարող Պահպանողական կուսակցությունից, որը հավաքել Էր ձայների 24,6 տոկոսը:

Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը հանդես Է գալիս Եվրամիությունից երկրի դուրս գալու եւ ներգաղթի սահմանափակման օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում