Իրաքում ահաբեկչության զոհ են դարձել 2 տասնյակից ավելի մարդիկ

Իրաքում ահաբեկչության զոհ են դարձել 2 տասնյակից ավելի մարդիկ

Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ հոկետմբերի 10-ին մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից Բաակուբա քաղաքի մերձակայքում գտնվող Շաֆթահ գյուղում 10 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 7-ը ոստիկանության աշխատակիցներ են: Ականապատ մեքենան պայթել է ոստիկանական հսկիչ-անցագրային կետի մոտ:

Դիյալա մարզը պարբերաբար ահաբեկչական հարձակումների է ենթարկվում, որոշ շրջաններում հատկապես ակտիվ են «Իսլամական պետության» կազմակերպության ապստամբները:

Միջազգային դաշինքի օդանավերը շարունակում են Իրաքում ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը: Քուվեյթի իշխանությունները համաձայնել են իրենց երկրում տարածք տրամադրել Կանադային` ռազմական տեխնիկան և զինծառայողներին տեղավորելու համար: Կանադան այդպիսով կսկսի մասնակցել Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարին: Ահաբեկիչների դեմ պայքարելու համար Կանադան տրամադրել է 6 կործանիչ, 2 հետախուզական ինքնաթիռ, նաև 600 զինծառայող: Նրանք, սակայն, չեն մասնակցելու ցամաքային պայքարին:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ավստրալական օդանավերը հոկտեմբերի 9-ին հարվածել են Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ռումբեր արձակելուց հետո օդանավերը վերադարձել են Արաբական Միացյալ Էմիրությունների բազա: Ավստրալիան ԱՄԷ է ուղարկել 8 ինքնաթիռ և 400 զինծառայող: Հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել էր նրանց մասնակցությունը Իրաքի ռազմական գործողություններին:

ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ Իրաքում ռազմական գործողություններ է ծավալում օգոստոսի 8-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում