ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունն ընկնում Է երկրների գերակայությունների փոխվելու պատճառով

ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունն ընկնում Է երկրների գերակայությունների փոխվելու պատճառով

2014 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ-ի երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել Է ինչպես արտաքին հանգամանքների, այնպես Էլ այլ երկրների շուկաներ Համագործակցության մի շարք երկրների վերակողմնորոշվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է ԱՊՀ-ի՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացած գագաթնաժողովում:

«Առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ նվազել Է 9 տոկոսով՝ մինչեւ 111 միլիարդ դոլար: 2013 թվականի նույն այդ ժամանակաշրջանում այն կազմել Էր 123 միլիարդ դոլար, առեւտրի ծավալը անցած ողջ ժամանակաշրջանում կազմել Է 235 միլիարդ դոլար: Այս թվերը մեծապես բացատրվում են անբարենպաստ արտաքին կոնյունկտուրայով, բայց ոչ միայն դրանով: Դրանք նաեւ Համագործակցության մասնակից առանձին երկրների տնտեսական գերակայությունների փոխվելու հետեւանք են»,- ասել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում