Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է բանակցային գործընթացը

Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է բանակցային գործընթացը

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք կարծում ենք, որ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթաց»,- նշել է Ուորլիքը: Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը` նա ընդգծել է, որ հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում:

Խոսելով արդեն Ֆրանսիայում երկու երկրների նախագահների նախատեսված հանդիպման մասին` Ուորլիքը հավաստիացրել է, որ համանախագահների միջնորդությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա հոկտեմբերի վերջին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում